Արդեն ամեն ինչ կարելի է տուն պատվիրել՝ սննդից մինչև դեղորայք։ Իսկ աղբը դեռ դու՞ ես թափում։
Թոսիթը կենցաղային աղբը վերցնում է հենց քո դռան մոտից՝ քեզ հարմար գրաֆիկով։
Ընտրիր քեզ հարմար փաթեթն ու այցելությունների հաճախականությունը։
Թող կապած տոպրակը դռան մոտ մինչև կեսգիշեր։
Գիշերը մեր առաքիչը կվերցնի տոպրակը, և առավոտյան այն արդեն վերցված կլինի։
Այս պահին Tosit-ը գործում է Երևանի ողջ տարածքում։
Ամեն գիշեր։ Պարզապես մինչև կեսգիշեր թողեք աղբը ձեր դռան մոտ, մենք կտանենք աղբը գիշերվա ընթացքում, մինչ դուք քնած եք։
Այո՛։ Եթե հաճախ մոռանում եք մինչև կեսգիշեր աղբը դռան մոտ թողնել, կարող ենք ամեն օր հիշեցում ուղարկել անմիջապես ձեր հեռախոսին՝ ամսական հավելյալ 500 դրամով, կամ տելեգրամյան բոտի միջոցով՝ անվճար։
Ձեր սիրելի սթրիմինգ ծառայության նման․ բաժանորդագրվում եք մեկ անգամ, այնուհետև գումարը գանձվում է ամեն ամիս, իսկ աղբահանությունը կատարվում է ավտոմատ կերպով։ Կարող եք ցանկացած պահի չեղարկել բաժանորդագրությունը կամ փոխել ձեր փաթեթը։
Այո՛։ Պարզապես կապվեք մեզ հետ հեռախոսազանգով կամ հաղորդագրությամբ և նշեք այն օրերը, երբ տանը չեք լինելու։